Ստեղծման մասին

Երգչախումբը ստեղծվել է 1996թվականին՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

среда, 22 января 2014 г.

Քրիստինա Ասատրյան

Ես Քրիստինա Ասատրյանն եմ: Կրթահամալիր ընդունվելուց ընդամենը մի քանի օր հետո արդեն ուզում էի գալ երգչախումբ, որովհետև շատ եմ սիրում երգել: Սկսել եմ երգել դեռ շատ փոքր տարիքից: Որոշ ժամանակ առաջ հաճախել եմ երգի, բայց ոչ երգչախմբում: Բայց ցավոք, չէի կարողանում ընդունվել, որովհետև չէի հասցնում՝ օրս շատ հագեցած էր: Իսկ այս տարի՝ մի քանի ամիս առաջ, երբ իմացա, որ համակուրսեցիս գալիս է Մարինե Մկրտչյանի մանկական երգչախումբ, ասացի որ ես էլ եմ ցանկանում ընդունվել:
Արդեն մի քանի ամիս է, որ երգում եմ երգչախում, և շատ ուրախ եմ դրա համար: Շատ մեծ սիրով եմ գալիս և վստահ եմ, որ դեռ երկար ժամանակ կշարունակեմ հաճախել երգչախումբ, քանի որ առանց երգի չեմ պատկերացնում կյանքս, իսկ ավելի ճիշտ երգելիս ինձ օգնում է տիկին Մարինե Մկրտչյանը: Շատ հաճելի է աշխատել նրա նման ԼԱՎ ՄԱՐԴՈւ և լավ մանկավարժի հետ: Սիրում եմ մեր ջերմ ընտանիքը, որը կոչվում է երգչախումբ:

Комментариев нет:

Отправить комментарий