Ես Աննան եմ, 10 տարեկան եմ: Արդեն կես տարի է՝ իմ քույրիկի հետ երգում եմ սովորողների
երգչախմբում: Նախ գնացի հետաքրքրությունից, հետո ինձ այնքան դուր եկավ տիկին Մարինեն,
որ ես ցանկացա մնալ: Ես մեծ հաճույքով եմ երգում երգչախմբում, որովհետև մեր ղեկավարը
բարի է և ուրախ: Բացի դրանից, նա մեզ ուսուցանում է երգեր տարբեր լեզուներով, դա շատ
հետաքրքիր է: Իսկ ամենագլխավորը՝ կարծես ինձ մոտ երգելն ավելի լավ է ստացվում:
Комментариев нет:
Отправить комментарий