Ես Անի Ավդալյանն եմ ։ Սովորողների երգչախմբին սկսելեմ մասնակցել սեպտեմբերից
։ Փոքրուց միշտ երազել եմ երգել և լավ ձայն ունենալ , սակայն որոշ խնդիրների պատճառով
այդպես էլ չստացվեց։ Երբ ես ընդունվեցի Քոլեջ Արհեստների ավագ դպրոց, ծանոթացա իմ
երաժշտության ուսուցչուհու՝ Մարինե Մկրտչյանի հետ: Հենց նա էլ ինձ առաջարկեց երգել
երգչախմբում, իսկ ես մեծ սիրով ընդունեցի նրա առաջարկը , քանի որ, ինչպես նշեցի,
շատ եմ սիրում երգել։ Ընկեր Մարինեն շատ լավ մասնագետ է և շատ լավ է սովորեցնում
և, բացի այդ, նա նաև շատ լավ ընկեր է ։ Հիմա արդեն ազատ ժամանակս շատ է, և ես մեծ
սիրով հաճախում եմ երգչախմբի պարապմունքներին ։ Շատ շնորհակալ եմ ընկեր Մարինեին
ամեն ինչի համար, նրա շնորհիվ ես ազատվեցի շատ բարդույթներից և վստահ սկսել եմ
երգել։
Комментариев нет:
Отправить комментарий