Ես Էլեն Կարապետյանն եմ: Երգել շատ եմ սիրում, ամբողջ օրը երգում եմ, սիրում եմ երգել իմ տարբերակով: Ես ուզում եմ դառնալ երգչուհի, այն էլ օպերային: Մայրս ասում է` դրա համար պետք է նախ սովորել: Մի օր մեդիաուրբաթին տեսա «Սեբաստացի» մանկական երգչախումբը և ցանկացա երգել նրանց հետ: Հիմա արդեն հասկացել եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Ես մեր երգչախումբը շատ եմ սիրում:
Комментариев нет:
Отправить комментарий